Արևիկ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ուղղորդեք 2 հարցում։
1. Ոչ ռեզիդենտ ԱՁ-ն ստանում է եկամուտ ռեզիդենտ կազմակերպությունից։ Ո՞ր հաշվետվության մեջ պետք է ներառենք ԱՁ-ի ստացած եկամուտը՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի մեջ, թե՞ եկամտային հարկի հաշվետվության մեջ։
2. ՌԴ ռեզիդենտ հեռավար աշխատող աշխատակիցը խնդրում է կրկնակի համաձայնագրի հիման վրա չպահել ՀՀ-ում հարկերը։ Քանզի նա պետք է վճարի հարկերը ՌԴ-ում։ Հավելեմ, որ սկզնական շրջանում եկել է ՀՀ և ստացել ՀԾՀ, նրա համար տրվել է գրանցման հայտ և մինչ այժմ պահվել են բոլոր հարկերը (եկամտային հարկ, սոց․ վճար և դրոշմանիշային վճար)։ Արդյո՞ք հարկերը չպահելու դեպքում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը խնդրի առջև չի կանգնի։
Կանխավ շնորհակալ եմ։
1 ոչ ռեզիդենտի շահութահարկի մեջ,
2 ավելի լավ է դառնա քաղիրավականով աշխատող և իր կհարկերը կպահվեն ՌԴ ում,
Տիգրան ջան, շնորհակալ եմ պատասղանի համառ։
Մեկ հառց ևս, ֆիզ անձի ՔԻՊ եկամուտը կարո՞ղ եմ նշել արտարժույթով և վճարե՞լ արտարշույթով։
այո, տենց ստացել ենք գումար,