Պելմենիի արտադրություն

Քրիստինա․

Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ Երևանում պելմենիի արտադրությունը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում, և վաճառքի դեպքում կարո՞ղ է հաշիվ դուրս գրել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո պելմենիի արտադրությունը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում, և վաճառքի դեպքում կարող է հաշիվ դուրս գրել։Սակայն Խանութները այս տարվանից միկրոյով գործող սուբյեկներից թեկուզ հաշվով ապրանքն չեն ընդունում, պետք է գոնե գործեք շրջհարկով,

Արմեն

Այո, կարող եք։ Բայց միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կողմից գրված հաշիվը ծախսը հիմնավորող փաստաթուղթ չի հանդիսանում, այնպես որ գնորդը կարող է չընդունել այդ տարբերակը։

Nerses

Այո, կարող եք։

Գայանե

Այո, Երևանում պելմենիի արտադրությունը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում և վաճառքի դեպքում կարող է հաշիվ դուրս գրել։ Քանի որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կողմից դուրս գրված հաշիվը ծախսը հիմնավորող փաստաթուղթ չի հանդիսանում, ապա խնդիր կարող եք ունենալ գնորդներ ձեռք բերելու հարցում։