Բարև Ձեզ: Իրավաբանական անձը Ռուսաստանից ցանկանում է ներմուծել հացահատիկի սերմեր, այս դեպքում ԱԱՀ պետք է վճարվի, թե՞ ոչ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Բարև Ձեզ: Իրավաբանական անձը Ռուսաստանից ցանկանում է ներմուծել հացահատիկի սերմեր, այս դեպքում ԱԱՀ պետք է վճարվի, թե՞ ոչ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Նախ ԱԱՀ-ի 0 տոկոս սահմանված է փափուկ ցորեն և մեսլին սերմացուի նկատմամբ, եթե աշխատում եք շրջհարկով ու այս ապրանքն եք ներմուծելու, ապա վճարելու եք ԱԱՀ, իսկ եթե ԱԱՀ վճարող եք՝ ոչ: Հաշվի առեք, որ սերմացուի ներմուծման համար պետք է մաքսային ներկայացնեք նաև բուսասանիտարական կամ սերմերի որակի սերտիֆիկատ:
ԱԱՀ վճարման հանգամանքը պայմանավորված է իրավաբանական անձի հարկման համակարգով, քանի որ ՀՕ-195 օրենքը վերաբերում է ավելացված արժեքի հարկ վճարող համարվողներին:
Ցամաքային ճանապարհով ցորենի ներմուծման վերաբերյալ հարցերին կարող եք ծանոթանալ ներմուծողի համար նախատեսված հուշաթերթից հետևյալ հղմամբ. https://www.mineconomy.am/media/1636/580.pdf: