Պե՞տք է ներառել մարտ ամսվա աշխատավարձը

Անի.

Եթե մայրության նպաստ ներկայացվել է 09.03.20 – 26.07.20 հաշվարկվել և վճարվել է գումարը, այնուհետև 27.07.20 – 10.08.20 համար մարտ ամսվա աշխատավարձը պե՞տք է ներառել, թե՞ ոչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Չի հասկացվում գրածից, թե խնդիրը ինչումն է:

Անի

Այսինքն 140 օրվա համար հաշվարկվել վճարվել է այնույետև 15 օրվա ներկակացրածի համար մինչև 09.03.2020 թվականը հաշվարկվել է աշխատավարձ այդ մի քանի օրվա գումարը պետք է ներառել երկրորդի մեջ, թե՞ ոչ:

Tigran

Այդ 15 օրվանն էլ պետք էմիացնեք մնացած 140-ի հաշվարկին, աշխատավարձ չպետք է հաշվարկվի այդ օրերի համար այլ մայրության նպաստ ևս 15 օրվա հաշվով:

Մարիաննա

Ոչ, Անի, մարտ ամիսը չի ներառվում հաշվառման ենթակա տասներկու ամիսներում, հաշվարկը պետք է կատարեք պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով, այսինքն՝ փետրվարից սկսած: Բայց տվյալ դեպքում Ձեր հարցադրումը կապ չունի հաշվարկի հետ, քանի որ այդ 15 օրվա մայրության նպաստի համար պետք է վերցնեք նույն միջինը, ինչ-որ հաշվարկել եք 140 օրվա համար, նույն հաշվարկն եք կատարում, ուղղակի 15 օրվա համար, այսինքն՝ ստացվում է 140 օրվա փոխարեն հաշվարկում եք 155 օրվա համար (բարդ ծննդաբերություն):