“Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին” ՀՀ օրենք‏

Արամ.

2010թ. օգոստոսի 27 ին բացել եմ ՍՊԸ, օգոստոս, սեպտեմբեր, ամիսներին գործարք չի կատարվել, խնդրում եմ պատասխանեք, արդյոք ես պետք է վճարեմ սոցիալական ապահովության վճարը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
LL

եթե ռեգիստրով նշանակված կա տնօրեն, ուրեմն այո

Արսեն

Ռեգիստռը կապ չունի LL ջան եթե չկա աշխատանքային պայամանագիր սոցվճար չի գոյանում
ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
30 սեպտեմբերի 2008 թ.
ք. Երևան N 9
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կազմակերպության տնօրենի որպես այդպիսին պետական մարմիններում գրանցված լինելու (գրանցելուց չհանվելու) փաստը դեռևս հիմք չի հանդիսանում, որ կազմակերպությունը հանդիսանում է գործատու, քանի դեռ կազմակերպության և այդ քաղաքացու միջև բացակայում է կամ լուծվել է աշխատանքային կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագիրը:

Արման

Պետք է կատարվի սոց վճարի վճարում օգոստոս ամսվանից սկսած, քանի որ օգոստոսի 27 ին արդեն իսկ ռեգիստրով հաստատված է տնօրենը, և օգոստոս ամսվա համար պետք է հաշվարկվի աշխատավարձ, ինչը և հաստատում է ՄԻԱՆՇԱՆԱԿ սոց վճարի գոյացում:

Արամ

ՍՊԸ-ի բացման օրվանից հիմնադիրը աշխատանքային պայմանագիր է կնքել և հանդիսանում տնօրեն: այսինքն կապ չունի ՍՊԸ եկամուտ ստացել է թե ոչ պարտադիր պետք է վճարվի սոց վճարները ?: Ես լսել եմ, որ պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին” ՀՀ օրենք‏ում կա կետ, որ սոց վճարները կատարվում են ստացված եկամուտներից,

Արման

Ձեր լսածը Ա/Ձ-ներին է վերաբերվում, իսկ ՍՊԸ-ի մասով եկամուտը կապ չունի, եթե կա աշխ. պայմնագիր, ուրեմն սոց վճար գոյանում է:

LL

ԴԱ Վերաբերվում է պարտադիր սոց.վճ.մասինօրենքի 5 հոդվածի 5 կետին, այսինքն ԱՁ-ին, իսկ աշխատավարձից պահումները և գործատուի սոց. վճ.հաշվարկը կապ չունի կազմակերպության ստացված եկամուտի հետ, հաշվարկման դեպքում նաև պետք է ներկայացվեր հաշվետվություն, սակայն Արսենի հետ էլ եմ համաձայն:

LL

Ամեն դեպքում գտնում եմ , որ պետք է հաշվարկեիք և ներկայացնեիք հաշվետվություն, առավել ևս որ կա պայմանագիր

Սրբուհի

Դուք կարող եք տնօրենի հրամանում/պայմանագրում նշել, որ նա ստանձնելու է իր լիազորություններն ավելի ուշ, քան հրամանի ամսաթիվն է և այդպես խուսափեք աշխատավարձ վճարելու և սոց. և եկամտահարկ փոխանցելու պարտավորությունից մինչև լիազորությունների ստանձնելու պահը:

Արամ

Շնորհակալություն Սրբուհի ջան շատ օգտակար ինֆորմացիա տվեցիր 🙂