Պարտադիր կուտակային վճարներ

Հայկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք` խնդրեմ, 2022թ. հունվարի 1-ից սկսած կուտակային վճարները հաշվարկվելու են աշխատավարձի բազայի նկատմամբ 4.5%, իսկ եկամտային հարկը 21%: Այլ փոփոխություններ նախատեսվա՞ծ են, թե՞ այսքանն է: Շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զոյա

Այո, Դուք ճիշտ եք՝ հունվարի 1-ից եկամտայինը՝ 21%, իսկ կուտակայինը՝ 4.5%, առայժմ այսքանը:

Լիլիթ

Բարև Ձեզ, Հայկ։ Օրենքով սահմանված կարգով 2021թ.-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը պարտադիր կուտակայինը պետք է լինի 3.5% , իսկ եկամտայինը՝ 22%: 2022թ.-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը պարտադիր կուտակայինը պետք է լինի 4.5%, իսկ եկամտայինն՝ 21%:
Կարող եք նայել այստեղ։

Tigran

Դեռևս դա է, սպասեք տեսնենք էս 2022-ի բյուջեի հետ կապված ՀՕ-ում փոփոխություններ կլինեն, թե ոչ:

Hayk

Շնորհակալություն։

Ներսես

Այս պահի դրությամբ փոփոխությունները այդքանն են:

Karine

Այո, 2022թ-ից եկամտաիին հարկը կկազմի 21%, իսկ կուտակայինը 4,5%: