Բարև Ձեզ:
Ցանկանում եմ իմանալ` պարտադի՞ր է կազմակերպության հրամանները գրել կազմակերպության բլանկի վրա: Ավելացնեմ, որ մեր կազմակերպությունը հանդիսանում է ՓԲԸ:
Քանի որ օրենքը չի պարտադրում կազմակերպություններին ունենալ հաստատված ձևի բլանկ հրամանների համար, այդ իսկ պատճառով պապրտադիր չէ: Իսկ ինչ վերաբերվում է հրամանների կազմման ձևին` հրամանը պետք է ունենա հետևյալ վավերապայմանները.
համար, կազմման ամսաթիվ, օրենսդրությանը համապատասխանող բովանդակություն, ընդունող մարմնի անվանում, ստորագրություն, կնիք (եթե կազմակերպությունը ունի կնիք):

Շատ շնորհակալ եմ մանրամասն պատասխանի համար:
Աշոտ, իրավական ի՞նչ հիմք կա, որ ասում եք` հրամանը պետք է ունենա հետևյալ վավերապայմանները:
Կազմակերպության հրամանները գրվում են տվյալ կազմակերպության հրամանագրքում: