Պարտադի՞ր է արդյոք հաշվապահի առկայությունը

Lilit.

Եթե ՓՄՁ ընկերությունում աշխատում են ընդամենը 2-3 աշխատակից, պարտադի՞ր է արդյոք հաշվապահի առկայությունը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

Հարգելի Լիլիթ, կազմակերպության աշխատողների քանակը կապ չունի հաշվապահ ունենալու հետ: Կարդացեք Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի հոդված 11.

…Հոդված 11. Կազմակերպության ղեկավարի իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում

1. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (այսուհետ` կազմակերպության ղեկավար) պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու համար:

2. Հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարել`

– կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով,

– կազմակերպության աշխատակիցը համարվող հաշվապահի միջոցով,

– հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերերի, իսկ կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց միջոցով,

– անձամբ:

3. Կազմակերպության ղեկավարը պարտավոր է`

ա) սահմանել կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը` հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող սկզբունքների, հիմունքների, եղանակների, կանոնների, ձևերի և արարողակարգերի ամբողջությունը.

բ) ապահովել հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը: