Accountant.am

Կարինե․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ճիշտ հաշվարկել պարապուրդի վճարը: Աշխատակցի դրույքը 0,5 է։ Համաձայն ԱՕ 186 հոդվածի հաշվարկել եմ միջին ժամային աշխատավարձը ՝ 616 դրամ, 616*2/3= 411 դրամ, սակայն 186 հոդվածի 1-ին մասով ասվում է, որ ոչ պակաս, քան նվազագույն ժամային դրույքաչափը, որը կրճատ տևողությամբ աշխատաժամանակի (մինչև 24 ժամ) դեպքում սահմանված է 750 դրամ, առանց հարկերի: Արդյո՞ք պարապուրդի հաշվարկի համար պետք է հիմք ընդունեմ 750 դրամը, թե՞ հաշվարկելու եմ 411 դրամով: Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթ դրույքով աշխատող է ուրեմն դրույքով միջինը պետք է հաշվեք ու 2/3 վերցնեք, ժամայինը ճիշտ կլիներ եթե ժամային է սահմանված վճարումը,

Մարիաննա

Բարև Ձեզ, Կարինե: Նշեմ, որ աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է ԱՕ 140-րդ հոդվածում նշված դեպքերում: Տվյալ դեպքում, կարծում եմ, սահմանված է ոչ լրիվ աշխատաժամանակ՝ շաբաթական մինչև 20 ժամ տևողությամբ: Անհրաժեշտ է ստանալ աշխատողի միջին ժամային աշխատավարձը՝ հաշվարկի համար հիմք վերցնելով պայմանագրով սահմանված դրույքաչափը (հաշվի առնելով նաև օրենքով սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը):