Պատվերը կատարվել է ֆիզ. անձի անունով

Արսեն․

Ժող ջան, սենց խնդիր ա. ապրանք եմ պատվիրել մեծաքանակ, բայց մոռացել եմ ԱՁ-ի անունով պատվիրեմ ու ֆիզ անձի անունով եմ պատվիրել, ֆիզ անձի բանկային քարտով: Էս քանի օրը կհասնի մաքսային, հնարավո՞ր ա ինչ որ ձև փոխեմ ԱՁ-իս վրա։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

երևի մաքսայինին դիմում գրեք որ այն դիտարկեն որպես ԱՁ-ի ապրանք,կարծում եմ հաշվի կառնեն,

Nerses

Եթե ներմուծել եք ֆիզ․-ով էլ չի լինի ԱՁ-ով, բոլոր փաստաթղթերը պետք է փոխվեն ։

Արսեն

Այսինքն՝ ի՞նչ փաստաթուղթ պետք ա փոխվի Ներսես ջան։

Նաիրա

ՀՀ կառավարության 2015 թվականի

հուլիսի 30-ի N 865-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

Արսեն

?

Արմեն

Մեր մոտ դեպք եղավ, ՍՊԸ տնօրենի (ֆիզ անձի) անունով ԵՏՄ-ից եկած բեռը հայտարարեցին, որ ՍՊԸ-ինն է, Մաքսայինից ասացին ՍՊԸ անունով ներկայացրեք ներմուծման հարկային հայտարարագիր, գումարը վճարեք և բեռը բաց թողեցին ՍՊԸ անունով: Կարծում եմ Ձեր դեպքում էլ կլինի: