Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ՀՀ Օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասի փոփոխությունը. ֆիզիկական անձանց հարկային գործակալի կողմից վճարվող պասիվ եկամուտների նկատմամբ, դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չվճարվելու դեպքում, եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով և ներառվում է 12-րդ ամսվա համար ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում:
Այսինքն, նկատի ունի, ֆիզ անձին պարտավորությունը չմարելու դեպքու՞մ է դառնում եկամտային հարկը 20 տոկոս։
այո եթե 12 ամսում չվճարվի հարկային գործակալի կողմից,ապա օրինակ շահաբաժինը կհարկվի ոչ թե 5,այլ 20 տոկոսով, կամ չվճարելու գրավոր հիմք պետք է ունենալ,
չէ Տիգրան ջան շահաբաժինը բացառությամբ
շահաբաժինը պասիվ եկամտի տեսակ է,
Համամիտ եմ, որ պասիվ եկամուտ է, բայց շահաբաժինը չի պարտադրվում, որ պետք ա ամեն տարի վճարել։