Պայմանագրի փոփոխություն

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ մի հարցում օգնել։ 20/04/2022թ.ից ընդունվել եմ աշխատանքի մանկապարտեզում, որպես հաշվապահ 0,5 դրույքով։ Համատեղությամբ աշխատում եմ նաև դպրոցում` ուսուցչի օգնական 1 դրույքով։ Կնքվել է աշխատանքային պայմանագիր։ Իսկ ես գիտեմ, որ ըստ այդ պայմանագրի իրավունք ունեմ աշխատելու 1,5 դրույք։ Հնարավո՞ր է, եթե այս տարի հաշվապահի հաստիքը ավելացնեն, պայմանագիրս փոխեմ քաղ. իրավական։ Խնդիր չի՞ առաջանա։ Եվ կասե՞ք կարգը։ Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե հաշվապահի հաստիքը դարձնեն 1, ուրեմն դարձրեք այն ծառայությունների մատուցման, ժամային գրաֆիկին էլ ուշադիր եղեք,որ իրար չխանգարեն,

Լիլիթ

Իսկ կարող եք 2023թ. _իհաստատված նախակրթական կրթության հաստիքացուցակ ուղարկել։

Tigran

ես նման բնագավառով չեմ զբաղվում

Լիլիթ

Բարև ձեզ իսկ հաշվապահի համար ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակ կարո՞ղ է ունենաք։
Կանխավ շնորհակալություն։

Լիլիթ

Բարև ձեզ, ինչ-որ մեկը տեղյակ է համատեղությամբ կարգով աշխատելու օրենքների մասին երաժշտական դպրոցների դեպքում։