Մարա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ.
1․ անհուսալի ճանաչված տրված կանխավճարի դուրսգրման արտացոլում,
2․ շենքերի կառուցման վրա կատարած նյութական ծախսումների արտացոլում,
3․ իրացված ապրանքների ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին։
Խնդիր․
Արամուս ՓԲԸ-ն ապրանքանյութական պաշարների գնումների և վաճառքի մատյանում 2008թ.-ի առաջին եռամսյակի համար գրանցել է հետևյալ գործառնույթները․
Սկզբնական պաշար 100 միավորի ինքնարժեք 5 ընդհանուր արժեք՝ 500
Գնումներ․
3 հունվարի՝ քանակ՝ 70, միավորի ինքնարժեք՝ 5,1, ընդհանուր արժեք՝ 357,
3 փետրվարի՝ քանակ՝ 80, միավորի ինքնարժեք՝ 5,2, ընդհանուր արժեք՝ 416,
15 փետրվարի՝ քանակ՝ 30, միավորի արժեք՝ 5,3, ընդհանուր արժեք՝ 159,
3 մարտի՝ քանակ՝ 25, միավորի արժեք՝ 5,6, ընդհանուր արժեք՝ 140:
Վաճառվել է․
հունվարի 7-ին՝ քանակ՝ 90,
փետրվարի 6-ին՝ քանակ՝ 130,
փետրվարի 20-ին՝ քանակ՝ 40,
մարտի 8-ին՝ քանակ՝ 25:
Պահանջվում է հաշվել վաճառքի ինքնարժեքը՝ օգտվելով ՎՄԱԵ, ԱՄԱԵ և միջին կշռային մեթոդներով:
Սա բավականին ժամանակ է պահանջում, հաշվապահ ընդունեք, թող օգնի:
Մարան ուսանող է, նկատի առեք:
Տիգրան ջան, ես Ձեզանից շատ շնորհակալ եմ, միշտ օգնում եք ինձ:
1․ Անհուսալի ճանաչված տրված կանխավճարի դուրսգրման արտացոլում՝ դտ 714 կտ 224
2․ Շենքերի կառուցման վրա կատարած նյութական ծախսումների արտացոլում՝ դտ 821 կտ 211
3․ Իրացված ապրանքների ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին՝ դտ 331 կտ 711
Վաճառքի ինքնարժեքի հաշվարկներ
ՎՄԱԵ
07.01՝ 70*5,1+20*5=457
06.02՝ 80*5.32+50*5=666
20.02՝ 30*5.3+10*5=209
08.03՝ 25*5.6=140
Վաճառքի ինքնարժեք՝ 1472
ԱՄԱԵ
07.01՝ 90*5=450
06.02՝ 10*5+70*5.1+60*5.2=719
20.02՝ 20*5.2+20*5.3=210
08.03՝ 10*5.3+15*5.6=137
Վաճառքի ինքնարժեք՝ 1516
Միջին կշռված
07.01՝ 90*5.04=453.6 (100*5+70*5.1)/170=5.04
06.02՝ 130*5.12=665.6 (80*5.04+80*5.2)/160=5.12
20.02՝ 40*5.21=208.4 (30*5.12+30*5.3)/60=5.21
08.03՝ 25*5.43=135.8 (20*5.21+25*5.6)/45=5.43
Վաճառքի ինքնարժեք՝ 1463.4
Բարև ձեզ: Շատ շնորհակալ եմ, դուք շատ օգնեցիք ինձ: