Հակոբ.
Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ: Դպրոցի պահակը մինչև օգոստոսի 5-ը գտնվում է արձակուրդի մեջ, և այս ընթացքում ծանր վիրահատության է ենթարկվել: Ամսի 5-ից հետո ո՞նց և ինչքա՞ն ժամանակով կարելի է արձակուրդը երկարացնել, և ի՞նչ աշխատավարձ է տրվելու։
Անաշխատունակության նպաստ տրամադրեք:
Հիվանդանոցում անպայման բյուլետեն բացած կլինեն: Քանի օր որ կլինի անաշխատունակության թերթիկը, այդքան օր արձակուրդը պետք է երկարացնեք, անպայման հրամանով: Ըստ կարգի կհաշվեք անաշխատունակության նպաստը:
Եթե վիրահատության է ենթարկվել, ապա պետք է ներկայացնի անաշխատունակության թերթիկ, որի հիման վրա կձևակերպեք անաշխատունակության նպաստ։
Այս դեպքում արձակուրդի ժամկետը երկարելու է բյուլետենի աշխատանքային օրերի թվով, սակայն մյուս կողմից արդեն վճարված արձակուրդից բացի պետք է հաշվեք ու վճարեք նաև բյուլետենի գումարը, հնարավոր է դա էլ շարունակելի մաս ունենա:
Աշխատակցի համար հաշվարկելու եք անաշխատունակության նպաստ, արձակուրդը երկարաձգելու եք անաշխատունակության օրերի թվով, աշխատավարձն էլ վճարելու եք աշխատանքի գալուց հետո ըստ աշխատած օրերի։
Արձակուրդի ընթացքում հիվանդության թերթիկ ներկայացնելուց արձակուրդը երկարում է այդ օրերի թվով։ Հաշվարկեք բյուլետենը և վճարեք։
Պետք է հաշվարկվի հիվանդության նպաստ ըստ հիվանդության թերթիկի, արձակուրդի օրերը համապատասխանաբար պետք է երկարացնել:
Վճարելու եք հիվանդության նպաստի համար, այդ օրերի թվով կերկարաձգվի արձակուրդը։