Չօգտագործված ամենամյա արձակուրդի փոխհատուցում կատարելիս

Հերմինե.

Բարև ձեզ:

Հարցս ավելի շատ ուղում եմ ՀԾ աշխատակիցներին:
Հետևյալ բլոգում ՀԾ աշխատակից Գրիգոր Մակիչյանը բացատրեց, թե ինչպես կատարել վերջնահաշվարկ ՀԾ հաշվապահ համակարգում:
Այդ ձևով չօգտագործված ամենամյա արձակուրդի փոխհատուցում կատարելիս համակարգը այդ փոխհատուցման գումարը չի տեղադրում սոց. վճարների հաշվետվության մեջ և տեղադրում է եկամտահարկի հաշվետվության մեջ 9-րդ տողում:
Հարկային տեսչությունում պնդում են, որ այդ գումարը չպիտի գրվի եկամտահարկի 9-րդ տողում, այլ վերջին` այլ եկամուտներ տողում, քանի որ սոց.-ի 13` հաշվարկված ԱՎՈՒՄ, և եկամտահարկի 9` եկամուտներ, տողերը չեն կարող իրարից տարբեր լինել:

Հարցս հետևյալն է` ի՞նչ հիմք ունի «Հայկական ծրագրերը» վերոհիշյալ հաշվետվությունները այդ ձևով լրացնելու:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմո

Հարգելի Հերմինե,
նախ` եկամտահարկի առումով աշխատավարձը և դրան հավասարեցված միջոցները ու սոց. վճարների ԱՎՈՒՄ-ը տարբեր բաներ են և կարող են չհամընկնել: Ավելին՝ որոշ դեպքերում դրանք պետք է տարբերվեն: Ինչ վերաբերում է այն հարցին, թե եկամտահարկի հաշվարկի որ տողում գրել չօգտագործված ամենամյա արձակուրդի փոխհատուցման գումարը, կարծում եմ՝ դա սկզբունքորեն կարևոր չէ: Ես կգրեի այլ եկամուտների մեջ, բայց ոչ ոք չի կարող պնդել, որ 9-րդ տողում գրելը սխալ է, քանի որ «Աշխատավարձ և դրան հավասարեցված միջոցներ» տերմինը ոչ մի տեղ պարզաբանված չէ:

Գրիգոր Մակիչյան, ՀԾ աշխատակից

Բարև Ձեզ:
Չօգտագործված արձակուրդի փոխհատուցումը չի լրացվում սոց. ապահովագրության հաշվետվության մեջ, քանի որ այդ գումարից սոց. վճար չի հաշվարկվում, վերջինիս մասին գրված է «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ 33 կետում`
Օրենքով սահմանված դեպքերում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):
Եկամտահարկի հաշվետվության 9-րդ տողում լրացվում են աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները: Չօգտագործված ամենամյա արձակուրդի փոխհատուցումը դասվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների շարքին՝ համաձայն «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՈՒՏ ԲԱԺՆԻ 6.1 կետի`
Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված եկամուտներ են համարվում, մասնավորապես` հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդի համար տրվող վարձատրությունը (այդ թվում` չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը):

Հերմինե

Շատ շնորհակալություն Գրիգոր Մակիչյանին:

Արմո,
այլ եկամուտներում գրելը լրիվ բացառվում է, քանի որ եկամտահարկը հաշվարկվում է վարձու աշխատողին վճարված բոլոր եկամուտների հանրագումարի և օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերության վրա, ուստի դրանք բաժանելիս հարկի գումարը սխալ կհաշվարկվի:

Բացի այդ, ինչ վերաբերում է՝ «Աշխատավարձ և դրան հավասարեցված միջոցներ» տերմինը ոչ մի տեղ պարզաբանված չէ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
N 1-05/05-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավելված 1
Ց Ա Ն Կ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ)

Արմո

Չեմ կարող չհամաձայնվել Գրիգոր Մակիչյանի հետ, բայց կրկնում եմ՝ ԱՎՈՒՄ-ի սահմանումը կապ չունի եկամտահարկի «Աշխատավարձ և դրան հավասարեցված միջոցների» հետ: