Հայկ․
Բարև Ձեզ։ Կօգնեք գտնեմ, թե ո՞ր հոդվածով է սահմանված չնորմավորված աշխատաժամանակով աշխատողների հասանելիք արձակուրդի օրերը: Նախապես շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հայկ․
Բարև Ձեզ։ Կօգնեք գտնեմ, թե ո՞ր հոդվածով է սահմանված չնորմավորված աշխատաժամանակով աշխատողների հասանելիք արձակուրդի օրերը: Նախապես շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշում։ Իսկ առհասարակ աշխատանքային օրենսգրքում չկա սահմանված հոդված չնորմավորված աշխատողներ մեկնաբանման վերաբերյալ։ Միայն ԱՕ 144-րդ հոդված։ Դուք կարող եք ունենալ չնորմավորված աշխատանքային գրաֆիկով, հնգօրյա կամ վեցօրյա աշխատանքային շաբաթով աշխատակիցներ, ովքեր զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, և նրանց արձակուրդի հաշվարկները իրականացնել համապատասխանաբար 20 կամ 24 աշխատանքային օրերի հաշվարկով։ Եվ եթե իրենց աշխատանքը նաև ներառում է լրացուցիչ արձակուրդի տրամադրման բնույթի աշխատանք նաև գումարած սահմանված աշխ․ օրերը։
ԱՕ հ.161,պետք է նկատի ունենալ որ 11 օգոստոսի 2005 թվականի N 1384-Ն որոշման ցանկով չնորմավորված աշխատաժամանակով աշխատելը բոլորին չի վերաբերում։
Այդպիսի հոդված չկա, արձակուրդը հաշվարկվում է նույն ձև։
Շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար։
Պետք է հասկանալ 5-օրյա թե 6-օրյա գրաֆիկ է։ Հատուկ էդպիսի հոդված չկա
Հաշվեք ինչպես բոլոր աշխատողներին։
Պատասխան ստանալու համար անհրաժեշտ է իմանալ ո՞ր բնագավառի աշխատողի մասին է հարցը: