Բարև Ձեզ, ես Ալիբաբա կայքի միջոցով գնել եմ սարքավորում /էլեկտրոտեխնիկա/, անձնական օգտագործման համար:
Հարց առաջին. ինչպե՞ս ապահով կազմակերպեն տեղափոխումը բեռի Երևան:
Հարց երկրորդ. ի՞նչ թղթեր են հարկավոր այն մաքսազերծելու համար: Որտե՞ղ պետք է գնամ և ինչպե՞ս պետք է անեմ այդ ամենը: Եթե կա հաշվապահ և իրավաբան խնդրում եմ արձագանքեք էլի հարցեր ունեմ:
Սովորաբար նման սարքավորումները ապահով տեղափոխելու համար վաճառող ֆիրման կազմակերպում է նաև տեղափոխումը DHL-ի միջոցով։ DHL-ը ունի նաև աշխատակիցներ, որոնք կազմակերպում են մաքսազերծումը և նույնիսկ առաքում են մինչև տուն:
Ալիբաբայից գնելու դեպքում, եթե առաքման գումարը վճարել եք, ապա թող տրեկ համարը տան, որ հետևեք, իսկ առաքումը իրենք են ապահովում: Մաքսազերծման համար կարևոր է ապրանքի գինը, կա շեմ, որի գերազանցման դեպքում նոր կարող է վճարելու հարց լինի:
Բարև Ձեզ, իսկ չէիք ասի, որքա՞ն է Ալիբաբայից գնումներ կատարելու շեմը, որից հետո առաջանում է մաքսատուրք և որքա՞ն է կազմում այդ մաքսատուրքը` գնի որքա՞ն մասը: Նախապես շնորհակալ եմ: