Ուսումնական արձակուրդ

Հասմիկ․

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում․ Ես աշխատում եմ և սովորում, շուտով իմ ԹԵԶ-ի նախապաշտպանությունն է, ցանկանում եմ գնալ ուսումնական արձակուրդ, սակայն ինձ ասում են, որ այս տարվա ամենամյա արձակուրդը չեմ գնացել և ուսումնական չեմ կարող գնալ, պետք է գնամ ամենամյա արձակուրդ։ Խնդրում եմ Ձեզ ինձ ասել՝ արդյո՞ք ինձ հասնում է ուսումնական արձակուրդ և քանի օր, և արդյո՞ք եթե գործատուս համաձայն է՝ կարող եմ նաև վճարվել ուսումնական արձակուրդի համար։ Նախապես շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Հասմիկ:
Աշխատանքային օրենսգրքի հոդված 174. Ուսումնական արձակուրդը

1. Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին տրամադրվում է արձակուրդ՝ յուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր:
2. Հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ՝
1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար՝ յուրաքանչյուր քննության համար՝ երեք աշխատանքային օր.
2) ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար՝ յուրաքանչյուր ստուգարքի համար՝ երկու աշխատանքային օր.
3) լաբորատոր աշխատանքների կատարման համար՝ ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով.
4) դիպլոմային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համար՝ երեսուն աշխատանքային օր.
5) պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար՝ վեց աշխատանքային օր:
3. Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու և վերադառնալու ժամանակը:

Հոդված 200. Ուսումնական արձակուրդի վարձատրության պայմանները

1. Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող աշխատողին ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն՝ յուրաքանչյուր օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու:
2. Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ:

Հղում…

Tigran

Հաշվի առեք որ ուսումնական արձակուրդը ու վճարովի արձակուրդը դրանք տարբեր արձակուրդներ են,
արդյո՞ք ինձ հասնում է ուսումնական արձակուրդ և քանի օր, 
ԱՕ հ.174
1. Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին տրամադրվում է արձակուրդյուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր:
2. Հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ

1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համարյուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր.
2) ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համարյուրաքանչյուր ստուգարքի համար երկու աշխատանքային օր.
3) լաբորատոր աշխատանքների կատարման համարուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով.
4) դիպլոմային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համար
երեսուն աշխատանքային օր.
5) պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար` վեց աշխատանքային օր:
3. Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու և վերադառնալու ժամանակը: