Աննա․
Բարև Ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ և աշխատելու եմ մասնավոր դպրոցում։ Կասե՞ք խնդրեմ՝ ուսման վարձի հաշիվները պետք է դուրս գրել մեկ հաշվով ամբողջ տարվա ուսման վարձի չափո՞վ, թե՞ ամիս ամիս հաշվեգրման սկզբունքին համապատասխան (կնքելու ենք պայմանագիր դպրոցի և ծնողի միջև, և հաշիվները դուրս ենք գրելու ծնողների անունով)։ Եթե կարող եք նաև ինձ տալ օրենքի համապատասխան հղումներ, անչափ շնորհակալ կլինեմ։
ուսման վարձի հաշիվները պետք է դուրս գրել մեկ հաշվով ամբողջ տարվա ուսման վարձի չափո՞վ, թե՞ ամիս ամիս հաշվեգրման սկզբունքին համապատասխան.
կախված է թե վճարման պայմանները ոնց են պայամանագրով ամրագրվելու, կարող եք ամսեկան վճարման չափով դեբիտորական պարտքի նվազեցում կատարել, պետք է նաև անհատականացված հաշվառում վարեք,այո հաշիվները դուրս եք գրելու ծնողների անունով, սա նաև բյուջետավորման հարց է,
Շնորհակալ եմ հարգելի Տիգրան,վճարման պայմանները թույլ են տալիս վճարել և´ ամիսը մեկ, և´ երեք մասով, նաև ամբողջ տարվա վարձը միանգամից:Կա՞ արդյոք օրենք կամ հոդված,որ կարգավորում է այս հարցերը:
այդ հարցերը երկկողմանի պայմանագրով են կարգավորվում
Արդյո՞ք եկամտի ճանաչման հաշվեգրման սկզբունքով չպետք է առաջնորդվեմ և ծառայության մատուցման զուգահեռ ամիս ամիս հաշիվ դուրս գրեմ։Շնորհակալ եմ։
Այո եկամուտները պետք է ճանաչեք հաշվեգրման սկզբունքով, ծառայության մատուցման հաշիվները ըստ մատուցման ժամկետների պետք է դուրս գրել
Շնորհակալ եմ շատ։