Ումի՞ց է պահվում դրոշմանիշային վճարը

Արմինե․

Ինձ հետաքրքիր է․ իմ կեղտոտ աշխատավարձը կազմում է 49 000 հազար դրամ, դրոշմանիշային վճարը ումի՞ց է պահվում՝ աշխատողի՞ց, թե՞ գործատուից։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Գործատուից, քանի որ ձեր աշխատավարձը 68 000-ից պակաս է։

Ալլա

Պետք է նշեք , թե ի՞նչ գրաֆիկով եք դուք աշխատում։ Քանի որ նվազագույն աշխատավարձը , որի դեպքում գործատուն է վճարում դրոշմանիշայինը, վերցված է 40 ժամ աշխատանքային շաբաթվա համար, այսինքն եթե ձեր աշխատանքային շաբաթը 40 ժամից պակաս է , պետք է հաշվարկել թե 40 ժամվա համար արդյո՞ք նվազագույնից ցածր կամ բարձր է ձեր ստացած աշխատավարձը և ըստ դրա որոշել , թե ով է վճարելու դրոշմանիշային վճարը։

Զոյա

Հարգելի Արմինե, նայած, թե Դուք գործատուի հետ ինչ աշխատանքային պայմանագիր եք կնքել: Եթե ժամավարձային եք վարձատրվում, և Ձեր մեկ ժամվա պայմանագրային աշխատավարձի չափը բարձր է ժամային տարիֆային դրույքից՝ 680 դրամից, ապա Դուք եք վճարում դրոշմանիշային վճարը:

Արմինե

Ես հիմնական աշխատող եմ, 0,5 դրուքով եմ, մինչև այս պահը ես եմ վճարել, իսկ կասե՞ք՝ որ օրոնքով ես իրենց բացատրեմ, որ գործատուն պետք է վճարի։

Karine

Հարգելի Արմինե, եթե Ձեր աշխատավարձը նվազագույն աշխատավարձից ցածր է (68 000 դրամ), ապա վճարում է գործատուն, իսկ եթե բարձր՝ դուք։

Հերմինե

Ենթադրում եմ, որ 49 000 ՀՀ դրամ հարկերով գրանցված լինելու դեպքում, դուք աշխատում եք ոչ լրիվ աշխատաժամանակով, այս դեպքում գումարը պետք է բաժանել ձեր ամսվա աշխատած ժամերի վրա, եթե ժամային դրույքաչափը ցածր կկազմի օրենքով սահմանված 547 ՀՀ դրամ ժամային դրույքաչափից, այդ դեպքում կվճարի Գործատուն: