Ու՞մ անունով պետք է գրել հրամանները

Անի.

Բարև Ձեզ:
Եթե տնօրենն ազատվել է աշխատանքից և հանձնման-ընդունման գործընթացը կազմակերպելու համար 20-օրյա ժամկետ է նշանակվել և մինչ այդ գործընթացի ավարտը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել:
Մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը հրամաններն ու՞մ անունով է գրվելու, նախկին տնօրենի, թե՞ նրա ժամանակավոր պաշտոնակատարի, այդ ընթացքում նոր աշխատողի ընդունման դեպքում ու՞մ հետ է կնքվելու պայմանագիրը՝ նախկին տնօրենի, թե՞ ժ/պ-ի հետ, և մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը ազատվող տնօրենը տաբելում ներկա է ստանալու, թե՞ ոչ: Նրա ժ/պ-ն նույն ընկերությունում է աշխատում, նա տաբելում որպես տնօրեն է ներկա ստանալու՞ այդ ընթացքում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը հրամաններն պետք է գրվեն ժամանակավոր պաշտոնակատարի անունով: Այդ ընթացքում նոր աշխատողի ընդունման դեպքում պայմանագիրը ժամանակավոր պաշտոնակատարի հետ պետք է կնքվի: Ազատվող տնօրենը տաբելում ներկա է ստանալու, թե՞ ոչ, դա նայեք ձեր ազատման հրամանում ու որոշեք: Նրա ժ/պ-ն տաբելում որպես տնօրեն չի ներկա ստանալու այլ այն պաշտոնում որն զբաղեցնում է:

Անի

Իսկ եթե այդ ընթացքում տնօրենի ժ/պ-ի հաստիքում այլ աշխատող է ընդունվել ինչպես պետք է վարվել, նրան և տնօրենի ժ/պ-ին կարելի է տաբելում նույն հաստիքով ներկա դնել, իսկ աշխատավարձի վճարումն ինչպես է լինելու։

Tigran

Այդ դեպքում բնական է որ տնօրենի ժ/պ-ին վճարել տնօրենի դրույքաչափով, իսկ ժ/պ-ի հաստիքում ընդունված աշխատողին այն գումարը որը սահմանված է տվյալ հաստիքի համար: Տաբելում էլ արդեն նույն կարգով: