Միքայել.
Բարև ձեզ:
Խնդրում եմ հայտնել, թե հանրային սննդի կետում ծխախոտի վաճառք իրականացնելու դեպքում որքան պետք է կազմի շրջանառության հարկի դրույքաչափը (տոկոսը): Լուրեր կան, որ հարցի վերաբերյալ բանավոր պարզաբանում ունի ՊԵԿ նախագահը, եթե իմացողներ կան, խնդրում եմ արձագանքել:
Շնորհակալություն:
Հանրային սննդի ոլորտում ծխախոտի վաճառքը առանձին դրույքաչափով չի հարկվում, այն հարկվում է հանրային սննդի համար նախատեսված շրջանառության հարկի դրույքաչափով:
Խնդրում եմ, Ձեր պատասխանի օրենսդրական հղումը կանե՞ք։