Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկի գումարը

Հայարփի.

Բարև Ձեզ. Խնդրում եմ ինձ օգնեք: Աշխատանքի անցել եմ 05.03.2011թ-ին: Արձակուրդում եմ եղել 08.09.12-16.09.12, աշխատանքից ազատման դիմում եմ գրելու 15.05.13-ին: Ինչքա՞ն կկազմի վերջնահաշվարկը: Աշխատավարձը 100 000 դրամ է: Եթե հնարավոր է` հասկանալի ձևով ներկայացրեք:

Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սիրարփի

Բարև Ձեզ: Ձեր վերջնահաշվարկը կլինի.

եթե Ձեզ հասնում է, օրինակ, 20 աշխատանքային օր` 20 օր/12ամիս = 1.7 օր, 2013թ-ին փաստորեն աշխատել եք 2.5 ամիս, և միջին ամսեկան աշխատավարձը 100.000/21 = 4762 դրամ

1.7*2.5*4762=20238.5
20238.5-4938 (եկամտային հարկ) = 15300.5

Իրինա

Սիրարփի ջան, կներեք, բայց դուք սխալ եք հաշվարկել: Ճիշտ հաշվարկը այսպես կլինի` արձակուրդից հետո աշխատել է 17.09.2012թ-ից մինչև 14.05.2013թ-ն ներառյալ, որը կազմում է 8 ամիս: Արձակուրդային միջին օրերի թիվը կլինի 20/12=1.66 օր, ետհաշվարկի ժամանակ, եթե վերջին 12 ամիսների աշխատած միջին աշխատավարձը կազմել է 100 000 դրամ,ապա 100 000/21*1.66*8=63 238 դրամ,որից կպահվի եկամտահարկ՝ 63 238*24.4 տոկոս=15 430, 63 238-15 430 = 47 808 դրամը կլինի կանխիկ ստանալիք վերջնահշվարկի գումարը:

Անուշ

Իրինա ջան, բայց ի՞նչ կապ ունի արձակուրդը, որ հաշվել եք դրանից հետո աշխատած ժամանակը: Մարդը 2 տարի աշխատել է և 10 օր արձակուրդ է գնացել, վերջնահաշվարկի համար պետք է հաշվել մնացած չօգտագործած արձակուրդի օրերը, այլ ոչ թե արձակուրդից հետո աշխատած օրերը:

Քրիստինա

Բարև Ձեզ: Եթե աշխատել են ընդամենը 5 ամիս և նրա ամսական աշխատավարձը կազմել է` 92 900 դրամ, որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը։