Shushanik.
Ես 6 տարի գտնվել եմ ֆիզ. արձակուրդի մեջ և հիմա հաստիքի լուծարման պատճառով դուրս եմ եկել: Աշխատավարձս եղել է մաքուր 60 000: Ինչքա՞ն կկազմի վերջնահաշվարկս:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Shushanik.
Ես 6 տարի գտնվել եմ ֆիզ. արձակուրդի մեջ և հիմա հաստիքի լուծարման պատճառով դուրս եմ եկել: Աշխատավարձս եղել է մաքուր 60 000: Ինչքա՞ն կկազմի վերջնահաշվարկս:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
+
Ձեր կողմից բերված տվյալները թերի են վերջնահաշվարկ կատարելու համար։ Մանրամասնեք։
Վերջնահաշվարկը Ձեր աշխատած օրերի և չօգտագործված արձակուրդի օրերի գումարն է։ Վերջնահաշվարկը հաշվելու համար նախ պետք է նշեք աշխատանքը եղել է 5-օրյա, թե 6-օրյա գրաֆիկով, և 6 տարվա ընթացքում քանի՞ անգամ է տրամադրվել ամենամյա արձակուրդ:
Տվյալները թերի են, Ձեզ արձակման նպաստ էլ է հասնում ելնելով ստաժից, իսկ արձակուրդները լրիվ օգտվե՞լ եք:
Տվյալներ թերի եք ներկայացնել, արդյոք ընդհանրապես չեք օգտվել ամենամյա արձակուրդից, միջին աշխատավարձի հաշվարկման համար անհրաժեշտ են տվյալներ։
Հարգելի Շուշանիկ, Ձեր վերջնահաշվարկը իր մեջ ընդգրկում է՝
1. արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով,
2. հղիության և ծննդաբերության արձակուրդի 140 օրվա ընթացքում կուտակված արձակուրդի օրերի փոխհատուցում, ընդ որում՝ 2 անգամ (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ մոտ 8 օր, այսինքն՝ 16 օր, և 6-օրյայի դեպքում՝ մոտ 10 օր, այսինքն՝ 20 օր),
3. մինչ ֆիզ. արձակուրդ գնալը կուտակված արձակուրդի փոխհատուցում, եթե չեք օգտվել արձակուրդից:
Կախված է չօգտագործված արձակուրդի օրերի քանակից և մի քանի այլ հանգամանքներից