Որքա՞ն կկազմի նպաստը

Ալինա․

Բարև ձեզ։ Ինձ կասե՞ք՝ 4 տարի է աշխատում եմ նույն գործատույի մոտ, աշխատավարձս կազմում է 100 000 դրամ, որքա՞ն կկազմի իմ ֆիզ արձակուրդայինը։ Այդ գումարը տալիս է գործատուն, թե պետությունը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:
Վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Ձեր մոտ ոնց հասկացա միջին աշխատավարձը կազմում է 100000 դրամ։
Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով:

Նարինե

Իսկ եթե աշխատում եմ գեղեցկության սրահում, այդ դեպքում ինչպե՞ս է կատարվում վճարումը՝ գործատուի միջոցների հաշվի՞ն:

Աննա

Մայրության նպաստը հաշվարկվում է ամսական միջին աշխատավարձը բաժանելով 30.4-ի և բազմապատկելով տվյալ տեսակի արձակուրդի օրերի քանակով բազմապատկելով՝ 140-ով: Նպաստի գումարը վճարում է գործատուն հետագայում հարկերի միջոցով փոխհատուցվում է գործատուին պետության կողմից:

Ալինա

Աննա ջան, իսկ կասե՞ք՝ եթե գործատուն հարկերը 7-8 ամիս է չի վճարել, դա ինչ-որ կերպ ազդելու՞ է իմ վրա, էդ դեպքու՞մ էլ էլի գործատուն պետք է տա նպաստի գումարը:

Tigran

Նկատի առեք, որ մայրության նպաստից եկամտային հարկ է պահվում: