Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Արուս․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Համատեղությամբ աշխատող եմ, հիմնական աշխատավայրում կեղտոտ աշխատավարձը կազմում է 111 600 դրամ, ապրիլից ընդունվել եմ այլ աշխատանքի՝ կեղտոտ 601 250 դրամով: 06.07.2022թվականից գտնվելու եմ ֆիզարձակուրդում։ Խնդրում եմ կասեք՝ ինչքա՞ն կկազմի մայրության գումարը։
Շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կգրեք հիմնական աշխատավայրում միջին աշխատավարձը որքան է կազմում, երկրորդ տեղինը պարզ է:

Արուս

111600 դրամ

Tigran

Հիմնական տեղից 111600/30,4*140=513947, հանած 21 % եկամտային հարկը՝ վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 406018 դրամ։ Երկրորդ տեղից 601250/30,4*140=2768914, հանած 21 % եկամտային հարկը՝ վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 2187442 դրամ։

Մարիաննա

Բարև Ձեզ։ Եթե պահանջն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեք ստացել նաև հավելավճարներ, հավելումներ, պարգևավճարներ, նպաստներ, արձակուրդային վճարներ, ապա՝ 111600*12+601250*3=3142950/12=261913/30,4*140=1206176, հանած 21 % եկամտային հարկը, վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 952 879 դրամ։ Սա մոտավոր հաշվարկ է, քանի որ հնարավոր է՝ եղել է ամիս, երբ աշխատավարձը ամբողջական չի եղել, կամ ընթացքում ստացել եք վերը նշված վճարներից։ Ճշգրիտ հաշվարկի համար անհրաժեշտ են լիարժեք տվյալներ։

Nerses

(111600*12)+(601250*3)=3142950/12=261912/30.4*140=1206175-21%=952878 դրամ