Որքա՞ն կկազմի հետաձգված հասույթի մնացորդը

Նաիրա․

Բարև ձեզ։ Կազմակերպությունը 2018 թվականի փետրվարի 1-ին կանոնադրական խնդիրների լուծման պայմանով այլ կազմակերպությունից պայմանով ստացել է սարքավորում, որի իրական արժեքը ստացման պահին գնահատվել է 6․000․000 դրամ։ Որքա՞ն կկազմի կազմակերպության հետաձգված հասույթի մնացորդը 2018 թվականի դեկտեմբերի 31-ին, եթե սարքավորման օգտակար ծառայության ժամկետը 5 տարի է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

թերի տվյալ կա խնդրում,

Նաիրա

Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության իրավիճակային խնդիրներից է։

Նաիրա

6.000.000 / 5 / 12 = 100.000
100.000 x 11 = 1.100.000
6.000.000 – 1.100.000 = 4.900.000 ճիշտ եմ հաշվում?

Tigran

Կազմակերպության կողմից հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ամորտիզացվող ակտիվների ձեռք բերման համար այլ կազմակերպություններից ստացվող դրամական միջոցները հանդիսանում են պայմանով փոխանցված ակտիվներ, իսկ դրանց գծով պայմանն այն է, որ դրանք տվյալ կազմակերպությունում պետք է օգտագործվեն, համապատասխանաբար, որպես հիմնական միջոցներ, ոչ նյութական ակտիվներ կամ այլ ամորտիզացվող ակտիվներ: Ըստ այդմ, ձեռք բերված հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ամորտիզացվող ակտիվների մաշվածությանը (ամորտիզացիային) զուգընթաց (այսինքն` պայմանների կատարմանը զուգընթաց) հետաձգված հասույթները վերագրվում են ժամանակաշրջանի հասույթներին: Այն դեպքերում, երբ պայմանները ամբողջովին փաստացի կատարվել են, սակայն դեռևս համապատասխան հիմնական միջոցները, ոչ նյութական ակտիվները և այլ ամորտիզացվող ակտիվները շարունակվում են մաշեցվել (ամորտիզացվել), պայմանների ամբողջովին փաստացի կատարման պահի դրությամբ այդ ակտիվների գծով առկա հետաձգված հասույթների մնացորդը ճանաչվում է որպես հասույթ պայմանների ամբողջովին փաստացի կատարման ժամանակաշրջանում: Պայմանով փոխանցված ակտիվների գծով հասույթների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀՍ-ի «Չփոխանակվող գործարքներից հասույթ»  բաժին 26-ում :