Լևիկ. Ես ուսուցիչ եմ, և իմ աշխատավարձը մաքուր կազմում է 96 000 դրամ՝ հաստատուն, բացակա չունեմ: Խնդրում եմ՝ հաշվարկեք իմ արձակուրդայինը։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Որքա՞ն կկազմի արձակուրդայինը Որքա՞ն կկազմի ամենամյա արձակուրդայինը Որքա՞ն կկազմի արձակուրդայինը Որքա՞ն կկազմի արձակուրդայինը Որքա՞ն կկազմի աշխատավարձը
Պետք է առանց պահումների գումարը ասեք ու սոց վճար կատարող եք թե ոչ:
Նախորդ 12 ամիսների աշխատավարձը գումարեք, բաժանեք 12-ի, կստանաք միջին ամսականը: Միջին ամսականը բաժանեք 21-ի և բազմապատկեք արձակուրդի օրերի թվին:
Եթե չեմ սխալվում, ուսուցիչների արձակուրդը 42 աշխատանքային օր է հինգ օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, կլինի հետևյալը. 96 000/21*42=192 000 դրամ
Ձեր ներկայացված տվյալները թերի են, պետք է նշեք քանի՞ օր եք արձակուրդ գնալու, ձեր աշխատանքային շաբաթը հնգօրյա է, թե վեցօրյա։
Ներկայացրեք Ալլայի նշած տվյալները, որ կարողանանք օգնել:
Բարև Ձեզ։
Եթե սոց. վճար կատարող եք, 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝
132886/21*արձակուրդի օրերի թվով,
6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝
132886/25*արձակուրդի օրերի թվով։
Եթե սոց. վճար կատարող չեք, 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝
126924/21*արձակուրդի օրերի թվով,
6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝
126924/25*արձակուրդի օրերի թվով։