Որքա՞ն կլինի ձեռնարկության ամորտիզացիոն հատկացումների տարեկան գումարը

Մարիամ.

Կխնդրեի օգնել լուծել խնդիրները։ 1. Մասնագիտացման արդյունքում ձեռնարկության մեկ միավոր արտադրանքի վրա կատարված ծախսերը 110 ռուբլուց դարձել է 90 ռուբլի, իսկ տրանսպորտաինը՝ 5-ից դարձել է 6 ռուբլի։ Միջոցառումների իրականացման վրա ծախսվել է 90 հազար ռուբլի։ Որոշել տարեկան տնտեսման չափը, եթե իրացվել է 60 հազ. արտադրանք։

2. Հաշվարկել ձեռնարկության ամորտիզացիոն հատկացումների տարեկան գումարը, եթե ձեռնարկությունը ձեռք է բերել 36 մլն դրամ արժողությամբ հիմնական արտադրական ֆոնդ, 6 տարի ծառայողական ժամկետով։ Հաշվարկել տարիների թիվը՝ գծային եղանակով։

Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1-ին հարցի մասով ոնց հասկանալ Միջոցառումների իրականացման վրա ծախսվել է 90 հազար ռուբլի, ու պետք է գրվի արտադրանքի միավորների թիվը:
2 36/6 կլինի 6մլն ամորտիզացիոն հատկացումների տարեկան գումարը, գծային եղանակով։

Մարիամ

Ինձ մոտ էլ է խնդրում հենց այդպես նշված` միջոցառումների վրա ծախսվել է 90 հազար ռուբլի, չեմ կարող բացատրություն տալ, իսկ 2 խՆդրի համար պետք է լուծումը գրեմ գծային եղանակով, որը չեմ կարողանում։

Tigran

Գծային եղանակով հաշված ամորտիզացիոն հատկացումների տարեկան գումարը գրել եմ ինչ կա: Խնդիրները մի քիչ հստակ որ լինի մի մեծ դժվարության չեն, ինփ հետաքրքիր է որտեղ եք սովորում:

Մարիամ

Իսկ կարո՞ղ եք բանաձևն էլ գրեիք, որ կարողանաի գրել խնդիրը:

Tigran

Բանաձևը սկզբնական արժեքը բաժանած օգտակար ծառայության տարիների թվի վրա, անգամ իմ գրածով դա երևում է: