Որքա՞ն կլինի աշխատողի ստաժը

Գուգո․

Բարև ձեզ։ Սովորել եմ 4 տարի 8 ամիս և աշխատել եմ 7 ամիս, իմ ստաժը կլինի 5 տարի 3 ամի՞ս, թե՞ 6 տարի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Աշխատանքային ստաժում հաշվառվում է ուսումնական հաստատություն ընդունվելու տարվա սեպտեմբերի 1-ից մինչև պետական (ավարտական) հանձնաժողովի որոշման՝ դիպլոմում (ատեստատում, վկայականում) նշված օրն ընկած ժամանակահատվածը: Եթե դիպլոմում (ատեստատում, վկայականում) նշված չէ պետական (ավարտական) հանձնաժողովի որոշման օրը, ապա որոշման օր է համարվում ավարտական տարվա հուլիսի 1-ը: Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, օրը, այնուհետև գումարվում, ընդ որում, յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի: Իսկ բանակում չե՞ք ծառայել, աշխատանքային ստաժում հաշվարկվում է նաև զինվորական ծառայության ժամանակահատվածը:

Գուրգեն

Եթե միաժամանակ աշխատում ես երկու տեղ, ապա ստաժ հաշվարկվում է մե՞կ տարի, թե՞ երկու տարի։ Շնորհակալություն։

Տիգրան

Աշխատանքային ստաժում հաշվարկվող աշխատանքային կամ այլ գործունեության (այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու) ժամանակահատվածները համընկնելու դեպքում հաշվառվում է դրանցից մեկը:

Գուրգեն

Ենթադրենք` աշխատանքային օրերի հանրագումարը կազմում է 6 տարի 6 ամիս, դա հաշվարկվում է որպես 6 օրացուցային տարի 6 օրացուցային ամի՞ս, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Տիգրան

Այո, եթե Ձեր նշած 6 ամիսները լրիվ են, ինչպես սահմանված է հաշվարկի կարգով՝
Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, օրը, այնուհետև գումարվում, ընդ որում, յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:

Գուրգեն

Շնորհակալություն։

Աննա

Կներեք, իսկ դասախոսական աշխատանքը մանկավարժական աշխատանք համարվու՞մ է։