Գոհար.
ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքում առաջին անգամ որքա՞ն է տուգանքի չափը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գոհար.
ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքում առաջին անգամ որքա՞ն է տուգանքի չափը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ՀՀ օրենքը հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին
Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և /կամ շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում են հարյուր հիսուն հազար դրամի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում:
Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է վեց հարյուր հազար դրամի չափով, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում: Սույն մասում նշված խախտումը թույլ տված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը հարկային մարմնի ղեկավարի կողմից ենթակա է հրապարակման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Առաջին անգամ` 150.000, նաև 20.000 վարչական, երկու ամսում չմուծելու դեպքում կրկնապատկվում է:
Իսկ վարչական տուգանքը սովորաբար ու՞մ վրա է գրվում, հաշվապահի՞, թե՞ կազմակերպության:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`
ա) վեց հարյուր հազար դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ.
բ) հարյուր հիսուն հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով:
Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի չափով, բայց ոչ պակաս «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` մեկ միլիոն դրամից, այլ գործունեության տեսակների մասով` երեք հարյուր հազար դրամից, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 5 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը փակցվում է գնորդների և հաճախորդների համար տեսանելի տեղում:
Եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ.
սա ո՞նց հասկանանք, արտոնագիրը չի՞ վերացել։