Որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի ֆիզ․ անձը

Արուսյակ․

Ողջույն: Ֆիզ. անձը, որը մեկանգամյա ծառայություն է մատուցում, օրինակ՝ համակարգիչ է վերանորոգում, ինչքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Մինչև 150 000 դրամը ներառյալ՝ 23 տոկոս, 150 000 դրամից մինչև 2 000 000 դրամը ներառյալ՝ 34 500 դրամ՝ գումարած 150 000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը: Սա վերաբերում է այն դեպքին, եթե վճարումը իրականացվելու է մինչև 31.12.2019թ., 2020թ. համար՝ 23 տոկոս:

Տիգրան

Եթե առկա է փաստաթուղթ, որտեղ նշված են աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, ապա՝ Ալլայի նշած դրույքաչափերով, իսկ եթե ոչ, ապա եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով: