Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը աշխատել է փետրվար ամսին 12 օր, 92 000 դրամ աշխատավարձի դեպքում 12 օրվա համար որքա՞ն աշխատավարձ պետք է հաշվարկվի:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը աշխատել է փետրվար ամսին 12 օր, 92 000 դրամ աշխատավարձի դեպքում 12 օրվա համար որքա՞ն աշխատավարձ պետք է հաշվարկվի:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դա կախված է նրանից թե հնգօրյակով է աշխատել թե վեցօրյակով, թե հերթափոխային օրերով:
5 աշխատանքային շաբաթ է թե՞ 6
Եվ Ձեր նշած գումարը համախառն աշխատավարձն է՞
Աշխատողը աշխատում է 6 օր շաբաթական, 92 000 կեղտոտ աշխատավարձն է։ Խնդրում եմ ինձ ասեք՝ հաշվարկի բանաձևը, ինչպե՞ս է պետք հաշվարկել 12 օրվա համար։
Աշխատավարձը բաժանում եք 25֊ի Օրենսգրքով սահմանված թիվ է՝ օրերի քանակն է 6 օրյակի դեպքում × 12 ստանում եք 12օրվա համար կեղտոտ աշխատավարձը
92000÷25×12=44160
Եկամտային հարկ 2021 թվականի դրությամբ 22% = 9715
Սոց ապ հատկացումները 3.5% =1546
Դրոշմանիշային վճար մինչև 100.000ի դեպքում 1500դրամ
Ընդհանուր պահումները կազմում է 12761
Մաքուր աշխատավարձը 12 օրվա համար 31399֏
Հարգելի Անի, կբաժանվեր 25-ի, եթե հաշվարկվեր արձակուրդ կամ անաշխատունակության նպաստ, աշխատավարձ հաշվարկելիս բաժանվում է այդ ամսվա աշխատանքային օրերի թվի, տվյալ դեպքում՝ 24-ի:
92000/24*12
Անի ջան, փետրվար ամիսը ուներ 24 աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում. 92000/24*12=46000, որից հանում ենք 22 % եկամտային հարկը (10 120 դրամ), 3.5 % սոց. վճարը (1 610 դրամ, եթե սոց. վճար վճարող է) և 1 500 դրամ դրոշմանիշային վճարը, վճարման ենթական կազմում է՝ 32 770 դրամ:
Հ.Գ. Եթե աշխատողը սոց. վճար վճարող է, նրա աշխատավարձը 01.01.2021թ.-ից պետք է բարձրացվեր գոնե 93 289 դրամ, որ պահպանվեր նվազագույն աշխատավարձի չափը: