Որտե՞ղ պետք է գրանցվեն հաշիվ-ապրանքագրերը

arman.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
“Շրջանառության հարկի մասին” օրենքով հարկ վճարողները առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չեն վարում, սակայն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր (հաշիվ-ապրանքագրեր): Հարց` որտե՞ղ պետք է գրանցվեն հաշիվ-ապրանքագրերը, և ինչպե՞ս պետք է որոշվի հարկվող օբյեկտը: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսինե

Բարև Ձեզ: Այդ հարցը շատ-շատերին է հուզում և մտածելու տեղիք տալիս, թե ՀՏ-ն ինչպես է վերահսկելու կամ ստուգելու: Բայց ես այդ հարցը տվել եմ հարկային տեսուչին, և պատասխանը եղել է. “Հաշիվ-ապրանքագրերի ճիշտ դուրսգրումը, շրջանառության ճիշտ ներկայացումը թողնվում է ձեր խղճի վրա”: Սակայն փաստն այն է, որ դուրս գրված հաշիվ-ապրանքագրերը կարող են չգրանցվել որևէ մատյանում: Բայց Դուք կարող եք ունենալ առաքման գիրք, առանց ՀՏ հաստատման և այնտեղ գրանցել, Ձեր իսկ ներքին հաշվառման համար:

arman

Անչափ շնորհակալ եմ Ձեր սպառիչ պատասխանի համար: