Սաթենիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում օգնել հետևյալ հարցում.
Կազմակերպությունը ունի մեկ հիմնադիր, 2012թ. համար չի կատարվել շահաբաժնի վճարում: Տեղեկացել եմ, որ շահաբաժին վճարելու համար պետք է հիմնադիրը կայացնի որոշում, որից հետո դրամարկղից հնարավոր է կատարել վճարում:
Իսկ 2013թ. համար հնարավո՞ր են արդյոք շահաբաժնի եռամսյակային վճարումներ:
Խնդրում եմ ուղղել, եթե ինչ որ բան սխալ եմ հասկացել, և եթե հանարավոր է` հիմնադրի կողմից կայացվող համապատասխան որոշման նմուշային օրինակ տրամադրել: Շատ եմ խնդրում այն ուղարկել sat.baxramyan շնիկ yandex.ru էլեկտրոնային հասցեին:
Նախապես շնորհակալ եմ …
Հարգելի Սաթենիկ, ֆինանսական հաշվառման տեսանկյունից նախատեսված է, որ ընկերությունները կարող են հայտարարել միջանկյալ շահաբաժիններ: Այդ դեպքում կտրվեն հետևյալ ձևակերպումները.
դ-տ կ-տ
344 529 100 միավոր (միջանկյալ շահաբաժնի հայտարարում)
529 252 100 միավոր (շահաբաժնի վճարում)
Տարվա վերջում`
342 529 230 միավոր (տարեկան շահաբաժնի հայտարարում)
529 344 100 միավոր (միջանկյալ շահաբաժնի դուրսգրում)
529 252 130 միավոր (տարեկան շահաբաժնի վճարում)
Սակայն ի նկատի ունեցեք, որ “Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություննրի մասին” ՀՀ օրենքի հոդված 24-ի համաձայն ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: