Որակավորված հաշվապահների թիվը տասով ավելացավ

Ամփոփվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների, քննությանը մասնակցած տասնհինգ հաշվապահներից որակավորվել են տասը: Հրավիրված դիմորդներից երկուսը քննության չեն ներկայացել:

2009 թվականի ընթացքում անցկացված հաշվապահների որակավորման 16 քննությունների արդյուքներով 112 հաշվապահի շնորհվել են որակավորման վկայականներ: Քննություններին մասնակցել են ընդհանուր թվով 208 դիմորդ:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 16-ի դրությամբ թվով 232 հաշվապահ ունի որակավորման վկայական:

Աղբյուր` panorama.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
0 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները