Ռոբերտ.
Խնդրում եմ պատասխանել. եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը բեռնափոխադրում է իրականացնում, և ՀՀ տարածքի ներսում բաժին ընկնող մասից 5 տոկոս շահութահարկ ենք պահում որպես հարկային գործակալ, այդ 5 տոկոսը, պարզ է, որ ոչ ռեզիդենտին ամեն դեպքում վճարելու ենք, սակայն անհասկանալի է` ձևակերպումներ տալուց կարո՞ղ ենք ցույց տալ, որ դա վճարվել է կազմակերպության հաշվին, թե պետք է պարտադիր ցույց տանք, որ ոչ ռեզիդենտին վճարել ենք “n գումար հանած 5 %”:
Նախ միայն ՀՀ տարածքի ներսում փոխադրում իրականացնելու համար հարկ չպետք է պահեք, այլ նաև ՀՀ-ից դուրս էլ, երկրորդը` հաշվառման տեսանկյունից պետք է բյուջեի հանդեպ պարտք ձևակերպեք:
Ոչ ռեզիդենտից պահում վճարում եք, հետո հարկայինից տեղեկանք եք վերցնում, որ հարկը վճարվել է, և նա, ներկայացնելով իր հարկային, ազատվում է լրացուցիչ հարկ վճարելուց: