Rip.
Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը Ուկրաինայից ձեռք է բերել տեխնիկա, որի սեփականության իրավունքը մեզ է փոխանցվել Ուկրաինայում, վաճառող կազմակերպությունն այդ տեխնիկան տեղափոխել է Փոթի, իսկ այնտեղից էլ մեր կազմակերպությունը պայմանագիր է կնքել վրացական փոխադրող կազմակերպության հետ նշված տեխնիկան մինչև Հայաստան փոխադրելու համար, և Վրաստանում էլ վճարվել է գումարը: Հարցս հետևյալն է, արդյո՞ք այս (երկրորդ) գործարքը համարվում է ԱՏԳ, վրացական կազմակերպության համար մենք պե՞տք է վճարենք ոչ ռեզիդենտի շահութահարկ: Նախապես շնորհակալություն:
Հարգելի RIP,
Փաստացի վրացական կազմակերպությունը Ձեզ մատուցում է տրանսպորտային ծառայություն: Եթե տվյալ կազմակերպությունը բեռը տեղափոխելու է մինչև ՀՀ մաքսային սահմանը, ապա ոչ ռեզիդենտի շահութահարկի մասին խոսք չկա: Սակայն ենթադրում եմ, որ տվյալ կազմակերպությունը բեռը կտեղափոխի մինչև որևէ մաքսային պահեստ (ՀՀ-ում) և հնարավոր է նաև մինչև Ձեր պահեստ` մաքսային ձևակերպումների ավարտից հետո: Եթե այդպես է, ապա դուք պետք է վճարեք ոչ ռեզիդենտի շահութահարկ վրացական կազմակերպության կողմից ՀՀ տարածքում մատուցված ծառայության համար: Հարկման ենթակա գումարի չափը հստակեցնելու համար ճիշտ կլինի, որպեսզի վրացական կազմակերպությունը Ձեզ ներկայացվող հաշվում առանձնացնի մինչև ՀՀ մաքսային սահմանը և ՀՀ տարածքում մատուցվող ծառայությունների արժեքները:
Եթե դու հանդիսանում ես նաև ԱԱՀ վճարող, ապա պետք է դուրս գրես ինքնահաշիվ, որպեսզի ԱԱՀ հարց չառաջանա: Եթե վրացական կողմը քեզ հաշիվ է ներկայացրել, որտեղ առանձնացված չէ գումարը մինչև ՀՀ և ՀՀ-ի մեջ, ապա շահութահարկ կպահես հաշվում նշված ողջ գումարից: artashesyana շնիկ mail.ru
Շնորհակալ եմ արձագանքների համար:
Հարգելի Arthur Petrossyan, իմ կողմից նշված ծառայությունը վրացական կազմակերպությունը մատուցել է մեր կազմակերպությանը 2010թ.-ի սկզբին (ես այս ընկերությունում նոր եմ աշխատում) և պայմանագրում չի առանձնացրել մինչև Հայաստան և Հայաստանի ներսում մատուցվող ծառայությոյւնների արժեքը, այլ ընդհանուր գումար է նշել, ոչ ռեզիդենտի շահութահարկ չի հաշվարկվել և վճարվել: Իսկ միայն վճարման անդորրագիրը բավարար չէ, որպեսզի այդ ծախսը իմ համար հանդիսանա հիմնավորված (քանի որ մաքսային հայտարարագրում նայում եմ, այնտեղ ոչ մի տեղ նշված չէ փոխադրող ընկերության անունը, իսկ <> տողում նշված է վաճառող ընկերության անունը, կարո՞ղ եմ պայմանագիրը ցույց չտալ հարկայինին և ասել, որ մաքսային սահմանից մեր կազմակերպությունն է ներկրել տնօրենի միջոցներով, ո՞րն է ավելի ճիշտ: Արսեն, իսկ ինչ վերաբերում է ԱԱՀ-ին, ապա բեռնափոխադրումներն ԱԱՀ-ով չեն հարկվում, ինչու՞ պետք է ԱԱՀ-ի հաշիվ գրեմ: Կարո՞ղ է ես ինչ-որ բան շփոթում եմ: Սպասում եմ Ձեր արձագանքին:
Հարգելի Rip,
պատասխանեմ միայն մաքսային մասով, քանի որ ինքս հաշվապահ չեմ:
Մաքսային հայտարարագրում բեռնափոխադրողը չի նշվում: Նշվում են միայն արտահանողը, ներմուծողը, հայտարարատուն և ֆինանսական պատասխանատուն: Սակայն բեռը մինչև ՀՀ մասային սահմանը հասցնելու համար կատարված ծախսերը հայտարարագրում երևում են (նայեք հայտարարագրի 44-րդ սյունակի 2-րդ տողի հաշվարկի առաջին թիվը), եթե ապրանքները չեն մատակարարվել այնպիսի բազիսային պայմանով (CIP,CIF, CPT, DDU և այլն), որոնց դեպքում ապրանքի արժեքը ներառում է նաև բեռնափոխադրումը մինչև համապատասխան վայր:
ՀՀ տարածքում կատարված բեռնափոխադրման արժեքը հայտարարգրում չի նշվում, քանի որ այն չի ներառվում ապրանքի մաքսային արժեքում: Սակայն եթե վրացական կազմակերպությունը տվել է բեռնափոխադրման հաշիվ և դա մաքսային ձևակերպումների ժամանակ ներկայացվել է մաքսային մարմնին, ապա տվյալ փաստաթուղթը բնօրինակ հայտարարագրի հետ միասին գտնվում է Ձեր մաքսային թղթապանակում:
Խորհուրդ կտամ հայտարարագրի բոլոր ապրանքների բեռնափոխադրման արժեքները գումարել և հայտարարագրի լրացման օրվա փոխարժեքով համեմատել վրացական կազմակերպության հաշվի հետ: Եթե արժեքները հավասար են, նշանակում է մաքսային հայտարարգրման ժամանակ բեռնափոխադրման արժեքը ողջ ծավալուվ դիտվել է որպես դրսի փոխադրում: