Նարեկ.
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ոչ ռեզիդենտին բեռնափոխադրման համար վճարումներ է կատարել։ Բեռնափոխադրման համար ոչ ռեզիդենտի գրված ինվոյսում առանձնացված չէ ՀՀ սահմանի բեռնափոխադրումը։ Այս դեպքում պե՞տք է արդյոք ներկայացնել 209 համարի հաշվետվությունը (Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին):
Կարծում եմ՝ այո, պետք է ներկայացնել։
Կարծում եմ սխալ է արվել, որ առանձին տողով չի գրվել։
Իսկ եթե ուղղակի գրված է Բելառուսիա Երևան, ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ, կանխավ շնորհակալություն։
209 ձևը պետք է ներկայացնել, ամենավերջին բաժնում, չհարկվող եկամուտ։
Բարև Ձեզ։ Հարցը հաշվետվություն ներկայացնել/չներկայացնելը չէ։ Հաշվետվությունը անհրաժեշտ է ներկայացնել ամեն դեպքում, հարկվող գումարը՝ հարկվողի բաժնում, չհարկվող/պակաս դրույքաչափով հարկվողը՝ համապատասխան բաժնում։
Եթե հաշվում մինչև ՀՀ սահման / ՀՀ սահմանից հետո բեռնափոխադրման գումարը չի նշվել, ապա ոչ ռեզիդենտի շահութահարկը հաշվարկվում է ամբողջ գումարի նկատմամբ։
Սակայն եթե տվյալ երկրի հետ (որտեղ բեռնափոխադրողը ռեզիդենտ է) առկա է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, ապա բեռնափոխադրողը ներկայացնում է իր երկրում ռեզիդենտ համարվելու տեղեկանք, որը հիմք է հանդիսանում տվյալ գումարը չհարկելու համար (գումարը արտացոլվում է հաշվետվության “չհարկվող” բաժնում)։