Ոչ ռեզիդենտի հաշիվ

Մանե․

Բարև ձեզ: Շրջհարկով աշխատող միջնորդ կազմակերպության համար ռուսաստանյան ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցել է ծառայություն՝ բեռը հասցնելով ՀՀ սահման: Առկա է թղթային հաշիվ ոչ ռեզիդենտի կողմից: Ինչպե՞ս պետք է ներկայացվի թղթային հաշիվը հարկայինում, որպեսզի հիմնավորում լինի շրջհարկով ծախս ճանաչելու համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Մանե, եթե ներկայացված հաշվում պահպանված են բոլոր կետերը, ապա դուք կարող եք այն նվազեցնել որպես ծախս, որից հետո ՊԵԿ-ից Ձեզ գրություն /անհամապատասխանության փաստաթուղթ/ կուղղարկվի և դուք այնտեղ մանրամասն կներկյացնեք և կկցեք այդ հաշվի պատճենը և բանկից փոխանցման կտրոնը: Այդ հաշիվը նաև մաքսային կետում պետք է արտացոլված լինի&։

Մանե

Շնորհակալ եմ շատ:

Tigran

ներմուծման հայտարարագրին կից ներկայարեք, իսկ ձեր գործունեությունը առևտու է որ ձգտում եք ար այն շրջհարկով ծախս ճանաչվի,

Մանե

Առևտուր չի, միջնորդ ենք, ծառայություն ենք մատուցում։

Tigran

ֆինանսական առումով ծախս է,սակայն հարկային առումով հարցը պետք է գործակալության պայմանագրով ամրագրված լինի,

Մանե

Շնորհակալություն

Արթուր

Հարգելի Մանե, ոչ ռեզիդենտներից ստացված հաշիվները արտացոլվում են “ՀԱՇՎԱՐԿ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ” հաշվետվության մեջ՝ եռամսյակային կտրվածքով։

Մանե

273 ձևի մասի՞ն է խոսքը։