Ոչ ռեզիդենտի գործունեության հետ կապված

Hasmik.

Բարև Ձեզ: ՌԴ-ի քաղաքացին ՀՀ-ում Ա/Ձ բացելու համար ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացնի։ Եվ ոչ ռեզիդենտի գործունեության հետ կապված ինպիսի՞ առանձնահատկություններ կան:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ոչ ռեզիդենտի Ա/Ձ բացելու համար այլ պայմաններ չկան, ներկայացվում է դիմում, անձնագիր ու 3 000 դրամ: Հարկային առումով առանձնահատկությունները կախված են նրանից, թե որ հարկման համակարգում կգործեք: Անձի, որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժվում է, եթե`
1) նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր,
2) նրա ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ամբողջական չեն,
3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,
և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

Nerses

Օտարերկրացին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ունի սեփականության, աշխատանքի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այլ իրավունքներ:

Karine

Դուք կարող եք առցանց ԱՁ բացել պետ. ռեգիստրի կայքից և գրանցվեք հարկային մարմնում՝ taxservice.am կայքով, նույնպես առցանց։ Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ նույն պայմաններն են, առանձնահատկություններ չկան։

Armine Mkrtchyan

Ինչպես ռեզիդենտներն են բացում անձնագրով՝ մոտենում եք պետ. ռեգիստր:

Anushik

ՀՀ ՀՕ-ի կիրառության իմաստով՝ ֆիզիկական անձինք են համարվում՝
1) ՀՀ քաղաքացիները.
2) ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ.
3) քաղաքացիություն չունեցող անձինք:
ՀՀ ՀՕ, հոդված 289, մաս 4․
4. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1) ֆիզիկական անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:

Maya

Վերոնշյալին հավելեմ նաև, եթե անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա անհատ ձեռնարկատերեր հաշվառված անձանց պետական հաշվառման գրանցամատյանում գրառվում է նաև տվյալ անձի քաղաքացիությունը: