Lilit.
Բարև ձեզ,
ես ունեմ հարց` կապված ոչ լրիվ աշխատաժամանակի հետ:
Հոդված 141: Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է`
3) հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով:
Հիմա կցանկանաի իանալ` ոչ լրիվը դա քանի՞ օր կամ ժամ է և հղիության ո՞ր ամսվանից է գործում:
Շնորհակալություն:
Բարև Ձեզ, հարգելի Լիլիթ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, կողմերի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակ կարող է սահմանվել շաբաթվա աշխատանքային օրերը կամ աշխատանքային օրը (հերթափոխը) կրճատելու միջոցով կամ երկուսը միաժամանակ կիրառելով, եթե բժշկական եզրակացությամբ այլ բան նախատեսված չէ: Աշխատանքային օրվա ընթացքում ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է բաժանվել մասերի: Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված ոչ լրիվ աշխատաժամանակի տևողությունը և դրա հատկացման կարգը սահմանվում են կողմերի համաձայնությամբ և կարող են ներառվել աշխատանքային պայմանագրում:
Այսինքն, ինչքանով է կրճատվելու աշխատակցի աշխատաժամանակը, կրճատվելու է աշխատանքային օրը, թե աշխատանքային շաբաթը, այդ բոլոր հարցերը կարգավորվում են գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնությամբ:
Ինչ վերաբերում է Ձեր 2-րդ հարցին, ապա քանի որ օրենքում ոչ մի հստակեցում չկա, ապա հղի կինը, անկախ այն բանից, թե հղիության որ ամսում է, կարող է օգտվել ՀՀ ԱՕ 141-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունից:
Հարգելի Աննա,
արդյո՞ք այս հոդվածի հիման վրա հնարավոր է նաև սահմանել օրինակ 6 ժամյա աշխատանքային օր: Կանխավ շնորհակալություն:
Բարև Ձեզ, Լիլիթ:
Հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով նշանակում է պիտի տնօրենի և այդ կնոջ միջև կնքվի գրավոր համաձայնագիր, որտեղ հստակ նշում եք շաբաթը քանի օր և քանի ժամ պիտի աշխատի, որ ժամից որ ժամը, հնգօրյա, թե վեցօրյա աշխատանքային շաբաթով, մնացած հարցերը օրենքը հստակ կարգավորում է: