Ո՞րն է նորմալ աշխատանքային տևողությունը

Խնդրում եմ պատասխանեք, եթե հերթափոխով աշխատողը աշխատում է շաբաթական 38 ժամ, 6 օր , 1 օր հանգիստ, համարվու՞մ է նորմալ աշխատանքային տևողություն, թե՞ կրճատ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Տվյալ դեպքում կարևոր է ու պետք էր նշել, թե ինչ բնույթի աշխատանք կատարող աշխատողի մասին է, աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ:

Nerses

Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:
Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:
Պետք է գրեք կոնկրետ ինչ աշխատանք է որպիզի հստակ լինի պատասխանը

Թ

Հարցս վերաբերվում է դեղագործի աշխատանքին: Հիմա աշխատում են 3 հերթափոխով օրվա մեջ մոտ 5ից 6 ժամ: 1 օր հանգիստ, շաբաթական 480 ժամը չի գերազանցում, օրական 8 ժամը ևս պահվում է: Վարձատրվում են 410դ 1 ժամի համար: Նորմա՞լ է:

Tigran

Կարծում եմ ձեր դեպքում կիրառելի է նվազագույն աշխատավարձի օրենքի 2,1 հոդվածը, Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով ՀՀ օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը: Ինչու եմ համարում առանձնահատուկ, քանի որ դեղատունը կարող է աշխատել նաև մինչև ուշ ժամ կամ ողջ գիշերը, ինքը դեղերի մանրածախ առևտուր է սակայն ունի նաև սոցիալական նշանակություն: Ձեր մոտ 38 ժամը պետք է վերցնել 25 օրվա հաշվարկով, ամսվա միջին օրերի թիվը: Ըստ գրածս հոդվածի 38*4+38/6կամ 6,5 կլինի 158,5 ժամ, 68000/158,5 կլինի 429 դրամ պահումներից հետո: Իսկ ժամի զուտ արժեքը 410 դրամ դա նվազագույն ժամային վճարման չափն է պահումներից հետո և եթե հաշվենք 6ժամ*25 օր կլինի 61500: Պատասխան Նորմալ չէ, 61500-ը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից պակաս է:

Թ

Դեղատունը աշխատում է մինչև 22 ։00, իսկ որտեղից կարող եմ ճշտել՝ արդյո՞ք դա առանձնահատուկ աշխատանք է։