Մարի.
Բարև Ձեզ: Կուզենայի հարց ուղղել հաշվապահներին.
Ես արդեն ավելի քան մեկ տարի օրինական կերպով (աշխատանքային գրքույկով գրանցված) աշխատում եմ ՍՊԸ – ում: Ընդունելիս եղել է բանավոր պայմանավորվածություն, որ հղիության դեպքում ինձ դեկրետային գումար չի վճարվելու, հավանաբար տնօրենը խուսափում էր, որ այդ գումարը վճարվելու էր իր կազմակերպության կողմից: Սակայն ծանոթ հաշվապահներ ասում են, որ այդ գումարը նրան փոխհատուցվում է պետության կողմից:
Կխնդրեի պարզաբանել, թե, այնուամենայնիվ, որ ֆոնդից է վճարվում հղիության բյուլետենի (դեկրետային) գումարը, և արդյո՞ք գործատուն ունենում է որևէ ֆինանսական կորուստներ:
Հարգելի Մարի, Ձեզ ճիշտ են ասել, այդ նպաստի գումարը կազմակերպությունը վճարում է Ձեզ, իսկ պետությունը հետագայում այն փոխհատուցում է տվյալ կազմակերպությանը:
Շատ շնորհակալ եմ իմ հարցին սպառիչ պատասխան տալու համար:
Հղիության և ծննդաբերության նպաստի գումարը վճարում է կազմակերպությունը, իսկ Սոցապ նախարարությունը հետագայում այն փոխհատուցում է տվյալ կազմակերպությանը: Պարզապես կազմակերպությունը խուսափում է քաշքշուկից, որն առաջանալու է հարկային տեսչություն, հետագայում Սոցապ նախարարություն համապատասխան ձևաթղթերը ներկայացնելուց: