Ani.
Բարև Ձեզ: Եթե աշխատակիցն աշխատանքի է ընդունվել որպես գործավարձային բանվոր, և նրա հետ կնքվել է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր` աշխատել է մեկ ամիս: Հիմա աշխատանքներն ավարտվել են, և այդ աշխատողի հետ կնքված պայմանագիրը պետք է դադարեցնել, և նրան ազատել աշխատանքից: Ո՞ր հոդվածով պետք է նրան ազատել, և արդյո՞ք պետք է նրան ծանուցում ուղարկել և, եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում պետք է դա անել:
ԱՕ հ.113 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում:
Ձեր դեպքը երևի արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքն է:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:
Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:
ՀՀ ԱՕ հոդված 113 և 115:
Անորոշ ժամկետով կնքած աշխատանքային պայմանագիրը կարելի է լուծել ժամկետից շուտ փոխադարձ համաձայնությամբ այդ մասին նախապես ծանուցելով աշխատողին տես ԱՕ 115 հոդվածը և հոդված 113 2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում: