Ո՞ր հարկատեսակով պետք է աշխատել օնլայն վաճառքի դեպքում

Լիանա.

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան: Խնդրում եմ ասեք՝ օնլայն վաճառք իրականացնելու համար ո՞ր հարկով եմ աշխատելու, ՀԴՄ-ի անհրաժեշտություն կա, թե՞ ոչ: Խնդրում եմ բոլոր մանրամասներով ասեք: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիանա

+

Tigran

Օնլայն վաճառք իրականացնելու համար պետք է գործեք շրջանառության հարկով՝ մինչև 115 մլն-ի շեմը, կամ ԱԱՀ-ով, դուք եք ընտրում: ՀԴՄ-ի անհրաժեշտություն կա, քանի որ էլեկտրոնային ՀԴՄ-ների խնդիրը դեռ ՊԵԿ-ի կողմից լուծված չէ:

Nerses

Պետք է աշխատեք շրջհարկով, հդմ-ն պարտադիր է:

Ալլա

Օնլայն վաճառքը նույն առք ու վաճառքն է, այնպես որ պետք է գործել շրջհարկի դաշտում։

Լիանա

Շատ շնորհակալ եմ պատասխանի համար Տիգրան: Խնդրում եմ կասեք բոլոր մանրամասները՝ ի՞նչ է անհրաժեշտ որպես Ա/Ձ գրանցվելու և շրջ. հարկով աշխատելու համար: Գրանցման կարգն է հետաքիքիր: Հերթականությամբ կասե՞ք քայլերը:

Tigran

1. Գրանցում պետ․ ռեգիստրում անձանգրով ու սոց․ քարտով + 3 000 դրամ պետ․ տուրք։
2․ Էլեկտրոնային ակտիվ ստորագրություն Ձերը կամ որևէ անձի որպեսզի հարկային հաշվետվությունների համակարգում գրանցումը ու շրջհարկի հայտարարությունը ներկայացնելու համար, դրամարկղային գիրք։
3․ ՀԴՄ ձեռք բերում ու գրանցում, պայմանագիր այն սպասարկող որևէ կազմակերպության հետ։
4․ բանկային հաշիվ և այլն ըստ Ձեր հարմարության, 099455932։

Լիանա

Շատ շնորհակալ եմ

Anushik

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել` էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: Կարող եք աշխատել շրջանառության հարկով: