Armen.
Բարև: Խնդրում եմ խորհուրդ տալ: Որոշել եմ զբաղվել մեքենաների ու տարածքների հոտոզերծմամբ ու արոմատիզացիայով: Անհրաժեշտ սարքը դյուրակիր է, ծառայությունը կարելի է մատուցել և պատվիրատուի մոտ, և իմ ավտոտնակի մոտ: Իմ ավտոտնակից ընդհամենը պահանջվում է հոսանքի կետ: Հարց.
Ո՞ր հարկային դաշտում է հարմար աշխատել, և ձեռնարկություն բացելիս գործունեության վայրը ի՞նչ նշել` տան հասցեն, թե՞ ավտոտնակի: Կանխավ շնորհակալ եմ:
Հարգելի Արմեն, Ձեզ հարմար կլինի գրանցվել որպես ԱՁ: Աշխատելու եք շրջանառության հարկի դաշտում, իսկ գործունեության հասցեն կարող եք նշել ավտոտնակի հասցեն: