Մագա.
Բարև ձեզ: Տեղեկացել եմ, որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու անկանխիկ եղանակով աշխատավարձի վճարման մասին օրենքը, որը վերաբերելու է միայն Երևան քաղաքին: Գիտեմ նաև, որ աշխատողը կարող է հրաժարվել վճարման նման եղանակից և ընտրել կանխիկով վճարումը: Խնդրում եմ, պարզաբանեք՝ ո՞ր կատեգորիայի աշխատողները կարող են, թե՞ համատարած բոլորը:
Ըստ հոկտեմբերի 24-ի ընդունած օրենքի լրացման՝ չկա հրաժարվելու տարբերակ, ահա այն՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Ցավոք, չեն կարող հրաժարվել, ահա այդ օրենքի բառացի մեջբերումը.
«Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով»:
Սա է, տեսեք, որ խոսք չկա հրաժարվելու մասին:
Իսկ կասե՞ք՝ վարչական ինչ պատասխանատվության է ենթարկվելու Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները անկանխիկ եղանակով չկատարելու դեպքում:
Առաջին անգամ՝ զգուշացում, երկրորդ անգամ՝ 50 000 դրամ տուգանք:
Կարո՞ղ եք նշել օրենքի հղումը: