Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
1.1. Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:
Վերջնահաշվարկ գրանցված աշխատողի հետ տարվում է թեկուզ հաշվարկի արդյունքում վճարելիք չունի, իսկ արձակուրդային կարող է չվճարվել եթե իրոք չկա չմարված արձակուրդ:

Շնորհակալ եմ պատասխանի համար: Ներեցեք, բայց ի՞նչ նկատի ունեք ասելով, թեկուզ եթե հաշվարկի արդյունքում պարզվի վճարելիք չունի:
Անգամ եթե արձակուրդի համար անհրաժեշտ ստաժը (6 ամիս) չի լրացել, վերջնահաշվարկը պարտադիր է:
Վերջնահաշվարկը պարտադիր կատարվում է յուրաքանչյուր վարձու աշխատողի պայմանագիրը լուծելիս։ Այլ բան է՝ դրա արդյունքում կունենաք գումար ստանալու, թե ոչ։