Աննա.
Ողջույն:
Եթե անձը աշխատում է քաղաքացիաիրավական պայմանագրով որպես պահեստապետ, ապա կարելի՞ է նրա վրա դնել նյութական պատասխանատվություն, թե՞ ոչ: Ինչպե՞ս նաև կհուշե՞ք` որ ակտով է կարգավորում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի ընդունումը: Ո՞ր դեպքերում չի կարելի կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր:
Հարգելի Աննա, հենց Ձեր նշված դեպքում չի կարելի կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր, քանի որ պահեստապետի աշխատանքը ըստ էության սովորական աշխատանքային հարաբերություն է, ոչ թե միանվագ ծառայության մատուցում կամ միանվագ աշխատանքի կատարում: